Քաղաքական ասֆալտի վրա սթափ, իրատեսական, օբյեկտիվ քաղաքական ու գեոպոլիտիկ վերլուծություն չարեցիք, կազմակերպված թիմ չունեցաք, կամային մարդկանց հետ չաշխատեցիք, ինքնաքննադատ չեղաք 2026-ի ընտրություններին անգամ ձեր սեփական ձայներին տեր չեք կարողանալու լինել. այլանդակագույն, ուժայիններով ու ձերբակալություններով ընտրություններ են լինելու:
Սրա ռեյտինգի անկման վրա հույսներդ մի դրեք, դա քաղաքական ինֆանտիլիզմ է: Կան նաև շատ այլ գործոններ էլ, որ կան ու լինելու են:
Նույնը բացառապես ասել եմ 2021-ի ժամանակ, երբ կոնկրետ մարդիկ, ծովը չտեսած, բոբիկացել էին:
Զուտ ընտրություններով չեք կարողանալու իշխանափոխություն անել:
Ալեն Ղևոնդյան